Ոսկու էմբարգո և անձնական սահմանափակումներ. հակառուսական պատժամիջոցների 7-րդ փաթեթը
![]() Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ՝ ոսկի, Սոբյանին, Բեզրուկով... Գործակալության տվյալներով՝ Սբերբանկի նկատմամբ պատժամիջոցները կընդլայնվեն, ռուսական ոսկու նկատմամբ էմբարգո կսահմանվի, երկակի նշանակության ապրանքների ցանկը կընդլայնվի։ Նախատեսվում է ընդլայնել անձնական պատժամիջոցները։ Եվրոմիության «սև ցուցակում» կընդգրկվեն Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը՝ պատժամիջոցների տակ գտնվող բանկերին սատարելու՝ օլիգարխներին ուղղված կոչի համար, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մտերմության համար։ Պատժամիջոցների ցանկում են նաև «Ռոստեկ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը և «Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության» (UMMC) գործադիր տնօրեն Անդրեյ Կոզիցինը: Անձնական պատժամիջոցներ կկիրառվեն «Գիշերային գայլեր» հեծանվային ակումբի ղեկավարների և երկու ժողովրդական արտիստների՝ Սերգեյ Բեզրուկովի և Վլադիմիր Մաշկովի նկատմամբ՝ Ուկրաինայի պատերազմին աջակցելու համար։ Ընդհանուր առմամբ, ցուցակում կներառվեն ութ իրավաբանական և 47 ֆիզիկական անձինք, հիմնականում զինվորականներ և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ուկրաինայում Ռուսաստանին աջակցող անձինք։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է հաստատվել արդեն չորեքշաբթի։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
