Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով․ դատական նիստը հետաձգվեց

656
Երեքշաբթի, 19 հուլիսի, 2022 թ., 14:18
Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով․ դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կաշառքի գործով նիստը՝ մինչև սեպտեմբերի 20-ը։

Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս․ «Պարոն Քոչարյանը հուլիսի 14-ին թեստ է հանձնել, և պարզվել է, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս»,- դատավորին ասաց փաստաբանը։

Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով․ դատական նիստը հետաձգվեց