Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Բորելը՝ Միրզոյանի և Բայրամովի հանդիպման մասին

1968
Երեքշաբթի, 19 հուլիսի, 2022 թ., 13:36
Բորելը՝ Միրզոյանի և Բայրամովի հանդիպման մասին

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը «Թվիթեր»-ի իր էջում ողջունել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև հանդիպումը:

«Ողջունում ենք Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կարևոր քայլ՝ դեպի համապարփակ կարգավորում: Եվրոմիությունը լիարժեքորեն ներգրավված է՝ աջակցելու խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի ստեղծմանը: Կարգավորումն ու հաշտեցումը հնարավոր է միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- նշել է Բորելը: