Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն գեղասահորդն ավարտեց կարիերան
![]() Մենասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յուզուրու Հանյուն հեռացել է պրոֆեսիոնալ սպորտից։ Այս մասին գեղասահորդը հայտարարել է մամուլի ասուլիսում։ Հանյուն երկու անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն Սոչիի և Փհենչհանի խաղերում։ Նույնքան անգամ ճապոնացիները նվաճել են աշխարհի առաջնության ոսկին։ 2021/22 մրցաշրջանում Հանյուն կոճի վնասվածքի պատճառով բաց է թողել Գրան պրիի մի քանի իրադարձություն։ Անցած տարվա դեկտեմբերի վերջին նա մասնակցել է Ճապոնիայի առաջնությանը, որտեղ հաղթել է թե՛ կարճ, թե՛ ազատ ծրագրերում, իսկ կարիերայի ընթացքում վեցերորդ անգամ դարձել Ճապոնիայի չեմպիոն։ Սա թույլ է տվել նրան նվաճել Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ 2022 թվականի Օլիմպիական խաղերում 27-ամյա գեղասահորդն զբաղեցրել է չորրորդ տեղը՝ առաջ թողնելով երկու հայրենակիցներ Շոմու Ունոյին և Յումա Կագիյամային, ինչպես նաև հաղթող Նեյթեն Չենին։ Մարտին Հանյուն վնասվածքի պատճառով բաց է թողել նաև Մոնպելյեի աշխարհի առաջնությունը։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
10220:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
10716:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
15612:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
138Երեկ, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
16306.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
14506.11.2026, 14:12
