Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Մենք արդեն ունենք երեք քաղբանտարկյալ». Հովհաննես Իշխանյան

570
Երեքշաբթի, 19 հուլիսի, 2022 թ., 12:10
«Մենք արդեն ունենք երեք քաղբանտարկյալ». Հովհաննես Իշխանյան

«Մենք արդեն ունենք երեք քաղբանտարկյալ, որոնք զրկվել են կյանքի իրավունքից Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունների օրոք, որոնց չեն քննադատում ոչ ՄԱԿ-ը, ոչ մարդու իրվունքների ջատագով մյուս պետությունները: Ընդհակառակը, նրանք պաշտպանության են այս իշխանությունը»,- ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ընթացող՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ, ասաց ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը՝ հավելելով. «Առաջին սպանությունը Մհեր Եղիազարյանինն էր, ով հացադուլ հայտարարեց, որովհետև չէր ընդունում իր մեղքը: Հետո Մանվել Գրիգորյանը բանտային պայմաններից մահացավ և Արմեն Գրիգորյանը, որ վերջերս մահացավ և նրան կալանավորել էին այն համար, որ իբր ինքը ազգամիջյան թշնամանք էր հարուցել»: