Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Իշխանությունները ցանկանում են արագացնել սահմանազատման գործընթացը. «Հրապարակ»

593
Երեքշաբթի, 19 հուլիսի, 2022 թ., 09:36
Իշխանությունները ցանկանում են արագացնել սահմանազատման գործընթացը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից երեկ հայտնել են, որ կկայանա Մոսկվայում:

Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ դեռ վերջնական պայմանավորվածություն չկա: 2022թ․ մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

Տեղեկություններ կան, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են հնարավորինս արագացնել գործընթացը և պայմանագիրը ստորագրել օգոստոսի վերջերին, երբ քաղաքական կյանքը լիակատար հանգստի մեջ կլինի, և Փաշինյանն առանց դժվարությունների և դիմադրության այն կսղղացնի»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում: