Պեսկովը հայտնել է՝ երբ կավարտվեն հատուկ գործողությունները
Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ գործողությունը կդադարեցնի՝ առաջադրված խնդիրներին հասնելուց հետո միայն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն: Նրա խոսքով՝ հատուկ գործողությունը չունի հստակ ժամկետներ, «ամենակարևորը՝ արդյունավետությունն է»։ «Ռուս զինվորականները հրահանգ են ստացել Վլադիմիր Պուտինից՝ աշխատել համակարգված՝ խուսափելով խաղաղ բնակչության շրջանում զոհերից»,- ասել է Պեսկովը։ Հիշեցնենք՝ փետրվարի 24-ից Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ուկրաինական կողմը հայտնում է քաղաքացիական անձանց շրջանում բազմաթիվ զոհերի մասին: Օրեր առաջ Հաագայի համաժողովի ժամանակ 45 երկրներ համաձայնել են համակարգել ռուսական ռազմական հանցագործությունների հետաքննությունը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Համաժողովը մեկնարկել էր Վինննիցայի հրթիռակոծությունից ժամեր անց. հրթիռակոծվել էր քաղաքի ախտորոշիչ կլինիկան. զոհվել էին՝ այդ պահին բուժհաստատությունում գտնվող քաղաքացիները: |
Ալիևը ժամանել է Մոսկվա
4713:00«Վահագն Ալեքսանյանի լայվին ի պատասխան». Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
6912:06«ԱՄՆ օգնության նոր փաթեթը հնարավորություն է տալիս խուսափել «երկրորդ Աֆղանստանից»»․ Զելենսկի
15411:24ԿԸՀ նախագահն ԱԺ-ում է (տեսանյութ)
6411:00«Առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
12410:30«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան
137Երեկ, 16:54