Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Բլինքենի հայտարարությունն ընդամենը քաղաքականություն է». Հակոբ Բադալյան

680
Երկուշաբթի, 18 հուլիսի, 2022 թ., 12:48
«Բլինքենի հայտարարությունն ընդամենը քաղաքականություն է». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հուլիսի 16-ին Թբիլիսիում Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ողջունելով այն նշել էր, թե կողմերի ուղիղ երկխոսությունը հարցերը լուծելու ամենից հեշտ և հուսալի ճանապարհն է: Տեսականում թվում է այդպես, բայց գործնականում, իհարկե, Բլինքենի հայտարարությունն ընդամենը քաղաքականություն է, որում Հայաստանն ու Ադրբեջանը չունեն իրապես ուղիղ երկխոսության հնարավորություն: Ոչ ոք նրանց դա չի թողնի, այդ թվում՝ ԱՄՆ: Պայքարը «երկխոսության» մոդերատորության համար է, որտեղ Ռուսաստանն ունի մի «ոճ» և գործիքակազմ, ԱՄՆ՝ այլ:

Թե՛ Երևանին, թե՛ Բաքվին ու թե՛ Թբիլիսիին կարող է «միավորել» մեկ խնդիր՝ քանի դեռ երկու (ԱՄՆ, ՌԴ) կողմն ունեն միմյանց հակազդելու բավարար գործիքակազմ և ռեսուրս, մանևրել դրանց միջև՝ հատկապես Իրանի շուրջ խտացող գույների այս փուլում: Ադբրբեջանը, իհարկե, այստեղ կփորձի իրացնել իր առավելությունը, որ ունի թե՛ Երևանի, թե՛ Թբիլիսիի նկատմամբ, և այստեղ անշուշտ մենք ունենք մի բարդ խնդիր՝ մանևրել երկու խոշոր բևեռի միջև, որքան անհրաժեշտ է, այդ հարցում օգտագործել Ադրբեջանի նույն մոտիվը, միաժամանակ թույլ չտալով, որ Բաքուն կարողանա իրացնել իր առավելությունը: Դա կարողանալու համար շատ կարևոր է, իհարկե, հայ-վրացական արդյունավետ կոմունիկացիան»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան