Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«ՀՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների բարելավումը Թուրքիայի ինչի՞ն է պետք». Խոսրով Հարությունյան

783
Ուրբաթ, 15 հուլիսի, 2022 թ., 12:48
«ՀՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների բարելավումը Թուրքիայի ինչի՞ն է պետք». Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ, Կառավարման ակադեմիայի պրոֆեսոր Խոսրով Հարությունյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: «Ամենակարևոր խնդիրը, որի պատասխանը պետք է հնչեցնենք, ՀՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների բարելավումը Թուրքիայի ինչի՞ն է պետք: Ես անընդհատ էդ հարցը տալիս եմ ու այն պատասխանը, որ հաճախ հնչում է, ինձ համոզիչ չի թվում»,- ասել է նա: Հարությունյանի կարծիքով՝ Թուրքիան փորձում է հասնել նրան, որ ՀՀ իշխանությունները հետ կանգնեն Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից: «Թվում է՝ դա ի՞նչ պիտի տա Թուրքիային, փոքրիկ Հայաստանը հա՛ թող խոսա տարբեր ատյաններում Ցեղասպանության մասին: Խնդիրն այն է, որ Ցեղասպանության ճանաչման հարցադրումը շատ հաճախ ազդեցիկ խաղացողներն օգտագործում են Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները կարգավորելիս»,- նշել է բանախոսը:

«ՀՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների բարելավումը Թուրքիայի ինչի՞ն է պետք». Խոսրով Հարությունյան