Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Իտալիայի նախագահը հրաժարվել է ընդունել վարչապետի հրաժարականը

1534
Ուրբաթ, 15 հուլիսի, 2022 թ., 10:24
Իտալիայի նախագահը հրաժարվել է ընդունել վարչապետի հրաժարականը

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան չի ընդունել վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականը, որի մասին նա հայտարարել էր հուլիսի 14-ին։ «Հանրապետության նախագահը վարչապետին առաջարկել է ելույթ ունենալ խորհրդարանի առջև՝ քաղաքական ներկա իրավիճակը հստակ հասկանալու համար»,- գրում է BBC-ն:

Դրագին հրաժարական տալու իր որոշումը բացատրել էր նրանով, որ չի կարող շարունակել աշխատանքը, երբ կորցրել է իր իշխող կոալիցիայի առանցքային խաղացող «Հինգ աստղ» շարժման աջակցությունը: