Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Սերբիան հայտնել է համաշխարհային առաջնորդների՝ Պուտինի առաջարկից հրաժարվելու հետևանքների մասին

852
Հինգշաբթի, 14 հուլիսի, 2022 թ., 15:36
Սերբիան հայտնել է համաշխարհային առաջնորդների՝ Պուտինի առաջարկից հրաժարվելու հետևանքների մասին

«Եթե ​​համաշխարհային առաջնորդներն ուշադրություն չդարձնեն Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի առաջարկներին, ապա աշխարհում դժոխք կսկսվի»,- այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ես գիտեմ՝ ինչ է մեզ սպասվում։ Երբ Պուտինն ավարտի գործերը Սևերսկում, Բախմուտում և Սոլեդարում, իսկ հետո Սլավյանսկում, Կրամատորսկում ու Ավեևկայում, հանդես կգա առաջարկով։ Եթե առաջնորդները չընդունեն, իսկ նրանք մտադրություն չունեն ընդունելու, մենք կգնանք դժոխք»,- ասել է պաշտոնյան: Վուչիչը, սակայն, չի հստակեցրել՝ ինչ առաջարկների մասին է խոսքը:

Հիշեցնենք՝ Սերբիան հրաժարվել էր միանալ Ռուսաստանի դեմ Եվրոմիության պատժամիջոցներին։ Երկիրը նաև չէր դատապարտել Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։