Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Լավ կանի՝ ձենը կտրի». Սաղաթելյանը՝ Պապիկյանին

564
Երկուշաբթի, 11 հուլիսի, 2022 թ., 14:12
«Լավ կանի՝ ձենը կտրի». Սաղաթելյանը՝ Պապիկյանին

«Սուրեն Պապիկյանը նախ պետք է հասկանա, որ ինքը ՔՊ-ի պաշտպանը չէ, ինքը պետք է զբաղվի ՀՀ սահմանների պաշտպանությամբ»,- այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նախօրեին Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Սուրեն Պապիկյանը ՊՆ համարանիշերով շարասյունով հայտնվել է Կապանում՝ ոչ թե սահմանային հարցերով, այլ՝ ՔՊ-ի տարածքային վարչություն ու ղեկավար ընտրելու համար:

«Առհասարակ, լավ կանի ձենը կտրի ու զբաղվի նրանով, ինչով պետք է զբաղվի»,- հավելել է Սաղաթելյանը: