Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Էնպես չի, որ գանք իշխանության, հաջորդ օրը ՀՀ-ի ու Արցախի բոլոր խնդիրները լուծվելու են». Իշխան Սաղաթելյան

479
Երկուշաբթի, 11 հուլիսի, 2022 թ., 13:42
«Էնպես չի, որ գանք իշխանության, հաջորդ օրը ՀՀ-ի ու Արցախի բոլոր խնդիրները լուծվելու են». Իշխան Սաղաթելյան

«Մենք ասում ենք՝ էնպես չի, որ գանք իշխանության, հաջորդ օրը Հայաստանի ու Արցախի բոլոր խնդիրները լուծվելու են: Բայց առնվազն լինելու է հնարավորություն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ու փրկելու»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Խոսելով սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների մասին՝ Սաղաթելյանը նշել է, որ այդ աշխատանքները կարող են լինել արդյունավետ, վստահելի մթնոլորտում միայն այն ժամանակ, եթե Ադրբեջանն իր զորքերը հետ քաշի ՀՀ ինքնիշխան տարածքներից: