Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Freedom House-ը Փաշինյանին կոչ է արել բաց ու թափանցիկ ասուլիսներով հանդես գալ

1194
Ուրբաթ, 08 հուլիսի, 2022 թ., 13:00
Freedom House-ը Փաշինյանին կոչ է արել բաց ու թափանցիկ ասուլիսներով հանդես գալ

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը թվիթերյան էջում հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով ՀՀ վարչապետին լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ հաղորդակցության ուղիները, ներառյալ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսները՝ առողջ ու գործուն ժողովրդավարություն ապահովելու նպատակով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտել են Փաշինյանի ասուլիսն ու հարց չեն ուղարկել նրան:

Աղբյուրը`   Freedom House