Տվյալներ կան, որ անհետացած զինծառայողին սպանել են
Հայաստանի Քննչական կոմիտեն պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի անհետ կորելու դեպքով նոր քրեական գործ է հարուցել։ ՔԿ-ն տվյալներ է ստացել, որ պայմանագրային զինծառայողին սպանել է անհայտ անձը։ Forrights.am-ն այս մասին տեղեկանում է Վահե Մանուկյանի քրգործի նյութերից, որում նշված է․ «ինքնությունը չպարզված անձը 2021 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 16:00-20:00 ընկած ժամանակահատվածում, ստույգ չպարզված ժամին, անհայտ վայրում, սպանել է պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանին»։ Վահե Մանուկյանը ճանաչվել է տուժող։ Նույն աղբյուրից հայտնի դարձավ, որ ՔԿ-ն միաժամանակ դադարեցրել է նրա նկատմամբ յոթ ամիս առաջ հարուցված քրեական հետապնդումը, որով զինծառայողին վերագրվում էր դասալքություն։ Ավելի վաղ հայտնել էր դարձել, որ 2021 թվականի նոյեմբերի 12-ին պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը ծառայակցի ուսապարկը բերելու նպատակով մեկնել էր իր դիրքերից 1 ԿՄ հեռավորության վրա գտնվող մեկ այլ դիրք, իսկ հետ վերադարձին անհետացել է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
121Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
112Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
112Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
13423.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
71623.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14922.04.2024, 19:18