Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Սամվել Ալեքսանյանն իր սուպերմարկետներում բարձր գներ է սահմանում, որ աղջկա հարսանիքին վճարի իր հայ լինելը ժխտող Կիրկորովին»․ Ոսկան Սարգսյան

465
Կիրակի, 03 հուլիսի, 2022 թ., 10:42
«Սամվել Ալեքսանյանն իր սուպերմարկետներում բարձր գներ է սահմանում, որ աղջկա հարսանիքին վճարի իր հայ լինելը ժխտող Կիրկորովին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել «Հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանն իր սուպերմարկետների ցանցում ալյուրի, շաքարավազի, ձեթի, այլ ապրանքների բարձր գներ է սահմանում, սոցիալապես անապահովների, աղքատների, թոշակառուների հաշվին աղքատ երկրում մեծ փողեր կուտակում, որ այդ կուտակածից մեծ գումար վճարի Ադրբեջանի հայատյաց բռնապետ Իլհամ Ալիևին քծնող, Բաքվում պարբերաբար համերգներով հանդես եկող, իր հայ լինելը ժխտող Ֆիլիպ Կիրկորովին իր աղջկա հարսանիքին հրավիրելու, երգել տալու համար։ Այն Կիրկորովին, որի երևանյան համերգը նախկինում նշված պատճառներով չեղարկվել է։ Արժանապատիվ ու սկզբունքային լինեինք, Կիրկորովի հետ կբոյկոտեինք նաև Սամվել Ալեքսանյանին և նրա սուպերմարկետների ցանցի խանութները»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան