Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Երիտասարդ տղամարդը նետվել է բարձրահարկ շենքից

738
Կիրակի, 03 հուլիսի, 2022 թ., 10:14
Երիտասարդ տղամարդը նետվել է բարձրահարկ շենքից

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Սարիբեկյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ հուլիսի 1-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 05:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ավան Առինջ շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 32-ամյա Ցոլակ Ա.ն էր, ով ինքնասպանություն էր գործել շենքի 7-րդ հարկի շքամուտքից ցած նետվելու միջոցով: