Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանցի երեխաներն այրում են Հայաստանի դրոշ». Գագիկ Համբարյան

783
Շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ., 16:06
«Ադրբեջանցի երեխաներն այրում են Հայաստանի դրոշ». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Մինչ Հայաստանում Նիկոլ Արցախատուն և նրա թրքամետ թիմը թուրքերի հետ «խաղաղության օրակարգ» են առաջ տանում, Ադրբեջանում հայատյացությունն էլ ավելի այլանդակ բնույթ է կրում, ուր ներգրավվում են նաև երեխաներին...
Ու սրանց դեմ ծնկած և նվաստացված Նիկոլը ցանկանում է սրանց հետ խաղաղություն հաստատել... Չի ստացվելու՛, քանի որ Բաքվում և Անկարայում Նիկոլի թրքամետ խաղաղության քարոզը դիտվում է որպես հայերի կողմից թուլություն, քծնանք և անողնաշարություն...
Հ.Գ. Տեսանյութը՝ Ararat թելեգրամյան ալիքից»: