«Դիմում եմ քաղաքական, փորձագիտական, հանրային շրջանակներին». Վահրամ Աթանեսյան
Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Եվս մեկ անգամ դիմում եմ հայ քաղաքական, փորձագիտական, հանրային շրջանակներին և խնդրում, որ խոսույթից բացառեն «Լաչինի միջանցքի երկայնքով նոր ճանապարհ» ձևակերպումը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հստակ սահմանում է, որ պետք է հաստատվի «Լաչինի միջանցքով տեղաշարժի նոր երթուղի»։ Լաչինի միջանցքի երկայնքով տեղաբաշխված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։ Լաչինի միջանցքը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհ չէ, այլ՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը ապահովող տարածք, որի պարամետրերից հիմնականը՝ լայնությունը, նույնպես որոշված է՝ հինգ կիլոմետր։ Ոչ ոք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի չեղարկել, ուստի ցանկացած երթուղու դեպքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հինգ կիլոմետր լայնության ցամաքային անարգել կապը մնալու է ռուս խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36