Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Իրական մղձավանջը դեռ առջևում է». Արման Աբովյան

512
Շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ., 10:24
«Իրական մղձավանջը դեռ առջևում է». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Ինձ մոտ հստակ տպավորություն է, որ իշխանությունը և հասարակության մի մասը, որքան ուժ ունեն ձևացնում են, թե իբր «ամեն ինչ նորմալ է, խնդիրները և մարտահրավերները հաղթահարելու ուղին ենք բռնել ու ընդհանրապես՝ ամեն ինչ անցյալում է (???) և առ հասարակ մտածել պետք չի, քանզի ոչ մի բան մեզանից կախված չէ»:
Հհմմմ... հիասթափություն կարող եք ապրել, բայց իրական խնդիրները և իրական մղձավանջը դեռ առջևում են և թաքնվելով անտարբերության կամ արհեստական լավատեսության ետևում, ոչ մի խնդիր չի լուծվի։
Այսինքն, կամ մենք դուրս ենք գալիս անկապ «ապագա կա» կարքախոսի տիրույթից և սկսում ենք սթափ գնահատել իշխանության քայլերից գեներացված գոյաբանական խնդիրները, կամ թուրքական մուղամի տակ՝ ապուշ ժպիտը մեր երեսին, գնում ենք դեպի պետական և ազգային ինքնասպանություն։
Սա լրիվ լուրջ»:

Աղբյուրը`   Արման Աբովյան