Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արձակվել է մոտ 3000 հրթիռ». Զելենսկի

1141
Ուրբաթ, 01 հուլիսի, 2022 թ., 22:30
«Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արձակվել է մոտ 3000 հրթիռ». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն մոտ 3000 հրթիռ է արձակել Ուկրաինայի վրա, հայտնում է UNIAN-ը։

«Ընդհանուր առմամբ, գիտեք, լայնամասշտաբ պատերազմի չորս ամիսների ընթացքում Ռուսաստանն արդեն օգտագործել է մոտ 3000 հրթիռ։ Այս գործողությունները ևս մեկ անգամ ընդգծում են, թե որքան ճիշտ են մեր գործընկերների որոշումները Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցում»,- ասել է նա։

Պետության ղեկավարը նաև հիշեցրել է, որ այսօր ռուսական բանակը հերթական հրթիռային հարձակումն է իրականացրել Օդեսայի շրջանի Սերգեևկա գյուղի սովորական բնակելի շենքի վրա։

«Նման Х-22 հրթիռներն ստեղծվել են ավիակիրներ և այլ խոշոր ռազմանավեր ոչնչացնելու համար, և ռուսական բանակն այն օգտագործել է սովորական շենքերի դեմ, որտեղ սովորական քաղաքացիներ կան»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը՝ հավելելով, որ բնակելի շենքի ռմբակոծության հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, ավելի քան 30 մարդ վիրավորվել է։