Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

««Մավրը» արել է իր գործը, «մավրը» կարող է հեռանալ». Անդրանիկ Թևանյան

516
Ուրբաթ, 01 հուլիսի, 2022 թ., 19:30
««Մավրը» արել է իր գործը, «մավրը» կարող է հեռանալ». Անդրանիկ Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը. ««Վզին դրած» արդարադատություն
ՀՀ արդարադատության ռահվիրա Գագիկ Ջհանգիրյանի «վզին դրեցին» և նա «հիվանդացավ»՝ հրաժարական տվեց: Իբր՝ առողջական պատճառով:
Իրականությունն այն է, որ Ջհանգիրյանը հեռացվեց, քանզի բացահայտել էր պետական, ավելի ճիշտ՝ նիկոլական գաղտնիքը: Նա բառիս բուն իմաստով ցույց էր տվել օրվա իշխանությունների «ժողովրդավարական» դեմքը:
Համ էլ՝ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո «մավրը»՝ Ջհանգիրյանն, արել է իր գործը, «մավրը» կարող է հեռանալ»: