ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում կառուցված առանձնատան կասկածելի վաճառքի գործը քննող քննիչը, որին վարույթից հեռացրել էր ՀՀ դատախազությունը: «Տեղեկացնենք, որ այս աղմկահարույց գործով հարցաքննվել է առանձնատունը գնած գործարար Նարեկ Նալբանդյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի՝ գործը վարած քննիչը, սակայն ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կամ նրա որդին մինչ օրս չեն հարցաքննվել: Ընդ որում՝ իրավապահ համակարգում կասկածներ կան, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործը ԱԱԾ-ում դոփում է տեղում, և նախաքննական մարմինը, ըստ էության, շահագրգռվածություն չունի այս գործը առաջ տանելու և կալանքի տակ եղած առանձնատան վաճառքի առեղծվածը բացահայտելու հարցում: Դիմել էինք ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ հետաքրքրվելով, թե հարուցված քրեական գործի շրջանակներում արդյոք առանձնատան գնորդ Նարեկ Նալբանդյանը հրավիրվել է ԱԱԾ և հարցաքննվել, ինչ է բացահայտվել առանձնատան վաճառքի գործով, և այս ժամանակահատվածում ինչ ապօրինություններ է ընդհանրապես բացահայտել ԱԱԾ-ն, ինչ փուլում է գտնվում քրեական գործը։ Ի պատասխան գրավոր հարցադրումներին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ, փոխգնդապետ Լ. Թաթոյանը հայտնել էր. «Հայտնում եմ, որ Ձեր հարցման մեջ նշված քրեական գործով Նարեկ Նալբանդյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և հարցաքննվել»: Այլ մանրամասներ չէին հայտնել»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
3408:24«Արամ Մանուկյան ունեցող ազգը նախընտրում ա Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեբանությո՞ւնը». Հովհաննես Իշխանյան
8001:06«Մենք ռուս ենք». հայը, ադրբեջանցին, վրացին և այլոք՝ պուտինյան քարոզչական հոլովակում (տեսանյութ)
7900:54«Աղավնոն չենք հանձնելու. ազատություն ազատամարտիկներին». երկրպագուն պաստառով ներխուժեց խաղադաշտ (տեսանյութ)
8500:36«Վայոց ձորի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ժամեր շարունակ կրակում են». Հոխիկյան
9300:18«Լսել ռաբիս, պարել արաբական, հարգել գողական, ծաղրել սովորողին, ատել ուսումը, սիրել օտարին...». Վահագ Ռաշ
8900:06