Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Գեղարքունիքում` 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի քաղաքացու դին

1112
Հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ., 22:24
Գեղարքունիքում` 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի քաղաքացու դին

Այսօր՝ հունիսի 30-ին ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ «Ալգա Պլյուս» ռեստորանային համալիրին հարակից ճանապարհի մայթեզրին շուրջ 2 օր է, սպիտակ գույնի Nissan մակնիշի ավտոմեքենա է կանգնած և մեքենայում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը ու դուրս են բերել տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լիբանանի քաղաքացի, 51-ամյա Շահե Գ.-ն էր: