Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Արարատում տղամարդը դանակը ձեռքին մտել է հիվանդանոց՝ ասելով, որ պետք է բժշկին սպանի

907
Հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ., 19:36
Արարատում տղամարդը դանակը ձեռքին մտել է հիվանդանոց՝ ասելով, որ պետք է բժշկին սպանի

Հունիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այդ օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արարատ» բժշկական կենտրոնի ընդունարանում ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 63-ամյա Գեղամ Կ.-ն դանակը ձեռքին մտել է ընդունարան և հերթափոխային բուժքրոջ ներկայությամբ սպառնալիքներ է հնչեցրել, հայտարարելով՝ ուր է բժիշկ Համարչյանը, որ նրան սպանելու է, ապա անհասցե հայհոյանքներ է հնչեցրել և մոտ կես ժամ, խանգարել հիվանդանոցի բնականոն աշխատանքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից հետո Գեղամ Կ.-ն դուրս է եկել հիվանդանոցի բակ, կոտրել գարեջրի շիշը և վնասել իր ձախ նախաբազուկը:

Հիվանդանոց ժամանած ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը վնասազերծել է Գեղամ Կ.-ին, տեղափոխել ոստիկանության Արարատի բաժանմունք և որոշ ժամանակ անց նրան բաց են թողել:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բսաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: