«Ալիևի այս հայտարարությունն արվում է ԱՄՆ կողմից Մինսկի խմբի նոր համանախագահի նշանակման համատեքստում»․ Վարդան Բալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինսկի խումբը մահացած է, այն վերակենդանացնել անհնար է, ցանկացած շահարկումները այդ թեմայով ավերիչ ազդեցություն ունեն տարածաշրջանում խաղաղության վերականգնման առումով: Ալիևի այս հայտարարությունն արվում է ԱՄՆ կողմից Մինսկի խմբի նոր համանախագահի նշանակման համատեքստում: Այս իրավիճակում Ադրբեջանը փորձում է Ռուսաստանի աջակցությամբ հնարավորինս արագացնել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական իմպլեմենտացիան ի հաշիվ Հայաստանին պարտադրված զիջումների՝ սպառնալով նոր պատերազմով: Ռուսներն իրենց հերթին փաստացի հանդես են գալիս ամենևին ոչ խաղաղապահ միջնորդի դերում, այլ որպես 44-օրյա պատերազմի արդյունքում ստորագրված եռակողմ հայտարարության կողմ՝ ֆորմալ հաղթողի դաշնակից: Լավրովը Բաքու կատարած իր այցի ընթացքում խուսափեց Լեռնային Ղարաբաղ, Ղարաբաղյան կոնֆլիկտ եզրույթների օգտագործումից՝ իր խոսույթում օգտագործելով Ադրբեջանի կողմից պաշտոնական հայտարարություններում անընդհատ հնչող դիրքորոշումներին համահունչ բառապաշար: Ժամանակն է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատը հաստատելու ադրբեջանական կողմի պայմանները բավարարելու ձգտող Ռուսաստանի Դաշնությանը առաջադրվի հստակ պահանջ՝ վերադառնալ Մինսկի խումբ»: Աղբյուրը` Վարդան Բալյան |
«Բաքուն ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ն Արցախին կապող միջանցքը զրկվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ֆունկցիոնալությունից»․ Սուրենյանց
011:00«Այդ նույն եռակողմ հայտարարությունը խախտվել է մի քանի անգամ ու ի վնաս մեզ»․ Անի Կաղինյան
3010:24«Սա այն դեպքն է, որ չեմ ուզում հավատալ». Ավետիք Իշխանյան
4010:12Կրթության պետական ծրագիրը՝ խորհրդարանում. ինչ են փոխելու. «Ժողովուրդ»
3410:06ՊՆ-ում կադրային փոփոխություններ են․ «Հրապարակ»
3510:00ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. «Հրապարակ»
3609:42