Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանն ընտրվեցին

355
Հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ., 14:06
Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանն ընտրվեցին

Հունիսի 30-ի արտահերթ նիստում ԱԺ-ն ընտրում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի երեք թեկնածուներից երկուսին, մյուս թափուր պաշտոնում դատավոր ընտրելու համար կանցկացվի լրացուցիչ քվեարկություն:
Լուսինե Աբգարյան, Կարեն Բատիկյան, Սերգեյ Չիչոյան առաջին եռյակից ընտրվել է Սերգեյ Չիչոյանը՝ 67 կողմ ձայնով: Մյուս երկու թեկնածուները՝ Լուսինե Աբգարյանը, Կարեն Բատիկյանը, ստացել են 0 ձայն:
Երկրորդ եռյակից դատավոր է ընտրվել Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջադրված Կարեն Բիշարյանը՝ 68 կողմ ձայնով, Հովհաննես Ավագյանն ու Նելլի Հարությունյանը ստացել են 0 ձայն:
Վերջին եռյակի ձայները բաշխվել են հետևյալ կերպ. քվերակությանը107 պատգամավորներից մասնակցել է 62-ը: Թեկնածուներից Ռուբիկ Մխիթարյանը ստացել է 29 կողմ ձայն, Արսեն Նիկողոսյանը՝ 0, Արթուր Սարգսյանը՝ 33: Այսպիսով՝ ընտվել է երկու դատավոր, իսկ երրորդ թեկնածուի ընտրության համար, ըստ կանոնակարգ օրենքի 140-րդ հոդվածի 6-րդ կետի, եթե առաջին փուլով որևէ թեկնածու չի ընտրվում, պետք է տեղի ունենա քվերակության երկրորդ փուլ: