Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սեդա Սաֆարյանն առաջադրվեց ՍԴ դատավորի պաշտոնում

717
Հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ., 12:00
Սեդա Սաֆարյանն առաջադրվեց ՍԴ դատավորի պաշտոնում

ՍԴ դատավորի պաշտոնում Կառավարությունն առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։

Այսօր՝ Կառավարության նիստում արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նշեց, որ սույն թվականի մայիսի 31-ին ՍԴ նախագահի կողմից գրություն է ստացվել վարչապետի աշխատակազմ, համաձայն որի ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սույն թվականի դեկտեմբերի 10-ին։

«Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի»,- հայտարարեց Սեդա Սաֆարյանը։

Սեդա Սաֆարյանին ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ որոշումն ընդունվեց միաձայն։