Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այս նախագծի ընդունմամբ կլուծվի խնդիրը»․ Էդմոն Մարուքյան

291
Հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ., 10:12
«Այս նախագծի ընդունմամբ կլուծվի խնդիրը»․ Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի' հայրենակիցներ, ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ-ում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել ՌԴ կողմից։
Այս նախագծի ընդունմամբ կլուծվի մեր կողմից արդեն մի քանի տարի բարձրացվող խնդիրը, որի պատճառով ՀՀ-ում ստացված վարորդականներով մեր հայրենակիցները երկար ժամանակ չեն կարողացել ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն ծավալել ՌԴ-ում»։

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան