Իշխանությունը հերթական անգամ պատրաստվում է հարվածել Գագիկ Ծառուկյանին. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Առաջիկա օրերին սպասվող արտահերթ նիստերից մեկում ՔՊ-ն կսղղացնի մի շարք աղմկահարույց նախագծեր, որոնց թվում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5 հազար դրամով և մեկ տոննայի համար սահմանել 9 հազար դրամ, իսկ ներկրվող կլինկերի տուրքը վերացնել: Հիշեցնենք․ 2019 թվականին ներկրվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի համար սահմանվեց 14 հազար դրամ պետական տուրք: Պատճառն այն էր, որ 2018-ին իրանական ցեմենտի գնի կտրուկ նվազման հետեւանքով ներկրման ծավալները 2017-ի համեմատությամբ 3.5 անգամ աճել էին: Ներմուծվող իրանական ցեմենտը տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ էր առաջացրել, եւ փոփոխությունը տեղական ցեմենտ արտադրողներին պաշտպանելու նպատակով էր իրականացվում: Համենայնդեպս, այդպես էին հայտարարում իշխանականները։ Հիշենք նաև, որ այդ նախագծի քննարկմանը ելույթ ունեցավ նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ասելով, որ պետք չէ խրախուսել իրանական անորակ ցեմենտի ներկրումը և հարվածել տեղական արտադրողին, այսինքն՝ իրեն, քանի որ իրեն է պատկանում «Արարատ ցեմենտ» գործարանը՝ Հայաստանի ամենամեծ ցեմենտ արտադրողը։ Փաստացի ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնությունը հարված է լինելու Գագիկ Ծառուկյանի բիզնեսին»:
|
«Թե՞ դուք եք «Հաքին.ազ»-ի խմբագրին հրավիրել 21-րդ դարի հայկական գաղթը լուսաբանելու համար»․ Ն․ Զոհրաբյան
3921:42«Ռուսաստանի դեսպանատան նոտայից զայրացած մարդկանց ընդամենը մեկ ճշմարտություն կասեմ»․ Սուրենյանց
8719:52«Արդարացի կլիներ, եթե ՀՀ ԱԳՆ-ն հրավիրեր Երևանում ՌԴ դեսպանին և բացատրություն պահանջեր»․ Վահրամ Աթանեսյան
13017:18«ՌԴ ԱԳՆ-ն ու Հայաստանում ՌԴ դեսպանատունը ճիշտ կլինի՝ փոխեն հռետորաբանությունը». Արշալույս Զուրաբյան
13517:12«Արցախյան հակամարտության շուրջ ինչ կլիներ, եթե գործող վարչակարգը հեռանար նոյեմբերի 9-ից հետո». Արմեն Աշոտյան
15115:30«Կարո՞ղ ենք համարել, որ Ավինյանը քարոզարշավն սկսեց պայթյունի վայրից». Բաբկեն Հարությունյան
16714:48