Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
![]() Հանրապետության տարածքում՝ Հունիսի 30-ին, հուլիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝ Հունիսի 30-ին, հուլիսի 1-2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։ |
«Հետնամասի շինություններից ևս երեկ դիեր ենք հայտնաբերել»․ ԱԻ նախարար
5510:54Ահազանգ է ստացվել, որ մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված
6810:42«Որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից»․ Փամբուխչյան
6710:36«Ներկա պահին ունենք 17 անհետ կորած»․ ԱԻ նախարար
8310:18Անհետ կորածների թիվն ավելացել է
273Երեկ, 23:00Ֆրանսիայի դեսպանությունը ևս ցավակցություն է հայտնել
260Երեկ, 21:30