Երևան`   +30 °C
Այսօր`   Շաբաթ, 13 օգոստոսի, 2022 թ.

Երևանում տնակի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

824
Չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ., 22:18
Երևանում տնակի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:10–ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի հարևանությամբ գտնվող տնակում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: