Քաղաք, որը կառուցված է երկնաքարի բախումից առաջացած խառնարանում
![]() «Տիեզերք» ֆեյսբուքյան էջը գրել է. «Այս բնակավայրը տարբերվում է մոլորակի մնացած բնակավայրերի մեծ մասից: Բայց ինչո՞վ, մի՞թե այդտեղ այլմոլորակայիններ են ապրում: Ոոոոչ... ոոոոչ: Խոսքը շուրջ 20.000 բնակչությամբ բավարական Նյորդլինգեն քաղաքի մասին է, որը կառուցվել է ոչ թե կամայական ինչ-որ վայրում, օրինակ՝ պատահական գետի ափին, այլ 14,5 միլիոն տարի առաջ երկնաքարային «հարձակման» արդյունքում առաջացած խառնարանի ներսում: Ըստ մասնագետների, այդ խառնարանի «ճարտարապետ» երկնաքարն ունեցել է մեկ կիլոմետր տրամագիծ և Երկրի մթնոլորտ է «ներխուժել» 25 կիլոմետր/վայրկյան արագությամբ՝ առաջացնելով 26 կիլոմետր տրամագծով խառնարան: Ի դեպ, ժամանակին տարածված է եղել այն վարկածը, որ քաղաքը կառուցված է ոչ թե երկնաքարային, այլ հրաբխային ծագման խառնարանի ներսում: Սակայն այդ վարկածը «հօդս ցնդեց» 1960 թվականին, երբ երկու ամերիկացի գիտնականներ՝ Յուջին Շումեյքերը (նույն այն Շումեյքերը ում աճյունի մի մասն ուղարկվել է Լուսին) և Էդվարդ Չաոն, ուսումնասիրելով Նյորդլինգենի տաճարի պատերը, հայտնաբերեցին, որ դրանք պարունակում են շոկային քվարցի բյուրեղներ: Այս բյուրեղներն առաջանում են բարձր ճնշման պայմաններում՝ երկնաքարերի հարվածների ժամանակ: Ավելի ուշ խառնարանի պատերի հետագա ուսումնասիրությունները վերջնականապես հաստատեցին դրա ծագման երկնաքարային վարկածը: Իսկ լուսանկարում Նյորդլինգենի կենտրոնական հատվածն է՝ նկարված թռչնի թռիչքի բարձրությունից»: Աղբյուրը` «Տիեզերք» ֆեյսբուքյան էջ |
«Աբովյանի բաժնի ՔՀԲ աշխատակիցները ծեծել և խոշտանգել են Վահագն Մանուկյանին». Իոաննիսյան (լուսանկար)
2520:36«Մինչև հիմա Քաշաթաղում է՝ շրջադարձի ակնկալիքով». Հովհաննես Իշխանյան (տեսանյութ)
3820:13«Ապառաժ» ՍՊԸ -ի տնօրենը հերքում է
4620:04Հոգեհանգստյան կարգ՝ անմեղ զոհերի հոգիների համար
6219:18««Ղարաբաղ տելեկոմ»-ը կործանել ու կործանում է Արցախը». Վիտալի Պետրոսյան
7719:12«Ծանր տեխնիկայով փորձում ենք մոտենալ տեղանքին, որտեղ հնարավոր է լինի անհետ կորածը»․ ԱԻՆ աշխատակից (տեսանյութ)
6618:40