18-ամյա տղան շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից ընկել է և մահացել
845
Չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ., 17:24
![]() Այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շահումյան գյուղ, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13։15-ի սահմաններում, նույն գյուղի Երևանյան փողոցի 2 հասցեի դիմաց գտնվող նույն գյուղի բնակիչ՝ 61-ամյա Աբգար Զաքարյանին պատկանող կիսակառույց շինության տանիքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից Արարատի մարզի բնակիչ՝ 18-ամյա Գառնիկ Գ-ն վայր է ընկել և տեղում մահացել։ Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ |
Դավթաշենի բարձրահարկ շենքի ետնամասում հայտնաբերվել է կնոջ դի
2510:24«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը նորածին է մահացել
3510:12Այսօր արդեն չորրորդ անգամ ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեի ատոմակայանին
326Երեկ, 21:24Ավազակային հարձակում՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի դիմաց
467Երեկ, 15:12Ռուսական զորքի հրթիռակոծության հետևանքները՝ Դնեպրոպետրովսկի մարզում (լուսանկար, տեսանյութ)
576Երեկ, 11:54Ուկրաինան հայտնում է ռուսական կողմի զոհերի թիվը (լուսանկար)
498Երեկ, 11:18