Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Պետության օրինակարգ ղեկավարն այդպես չի խոսում». Րաֆֆի Հովհաննիսյան

336
Չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ., 15:54
«Պետության օրինակարգ ղեկավարն այդպես չի խոսում». Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել․ «Ասուլիս ու պատերազմ

Այլևս չեմ դիտում՝ վիրավորական է և խիստ կանխատեսելի։ Գրեթե անխուսափելի։

Թշնամու դիրքորոշումներ, պատասխանատվությունից փախուստներ, մեղքի բաշխումներ, անհատական անվանարկումներ։

Պետության օրինակարգ ղեկավարն այդպես չի խոսում։

Որքան հասկացանք՝ այսպես թե այնպես, պատերազմ է գալիս… Պետք է պատրաստվել: Բայց ոչ նույն արյունոտ գետը նույն ձևով ու բովանդակությամբ մտնելով։

Հայրենիք պահելու համար, վեր կանգնելով բոլոր անձնական նախասիրություններից ու տրամադրություններից, մեզ քաղաքական-ռազմական-մեթոդաբանական նոր հրամանատարություն է անհրաժեշտ՝ հրամայաբար և անմիջապե՛ս։
Անհրաժեշտ է նաև, որ ողջ հանրությունը, քաղաքական և քաղաքացիական բոլոր հատվածները զորավիգ կանգնեն Բերձորին, Աղավնոյին, համահայկական ուժերով կառուցված և գործող մայրուղուն։ Փոփոխելու որևէ իրավական հիմնավորում չկա։
Ներողություն եմ խնդրում 63 տարեկան, իրական արժեք կերտած խմբագիրներից, մշակներից և գործիչներից՝ հատակ հասած նախկին գործընկերոջ մանր և վերջին հաշվով ինքնաբացահայտող շեղման ու արտահայտությունների համար։
Ահա սա ենք մենք, և սրա համար պետք է շտապ փոխվենք ու պատրաստվենք»։