Երևան`   +37 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 օգոստոսի, 2022 թ.

«Հունիսի 29-ի երեկոյան պարզ կլինի». Հոխիկյան

159
Երեքշաբթի, 28 հունիսի, 2022 թ., 18:42
«Հունիսի 29-ի երեկոյան պարզ կլինի». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունիսի 29-ին Բաքվում տեղի է ունենալու հանդիպում, որին ներկա են լինելու Ադրբեջանի նախագահ Ալիևը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հնարավոր է՝ ՌԴ ՊՆ որոշ ներկայացուցիչներ։
Ադրբեջանաթուրքական կողմը շարունակում է պնդել, որ հուլիսին պիտի մտնի Բերձոր (Լաչին), մինչդեռ արդեն պարզ է, որ հուլիսին պատրաստ չի լինելու Լաչինի միջանցքի նոր ճանապարհը, հետևաբար Բերձորը չի կարող տրվել թշնամուն։
Ադրբեջանը առաջարկում է իր դրոշը դնել Բերձորում, բայց թույլ տալ, որ հայերը երթևեկեն գործող ճանապարհով, մինչև նոր ճանապարհը կառուցվի ամբողջությամբ։ Բայց մենք հասկանում ենք, որ դա կլինի Գորիս-Կապան ճանապարհի պատմության կրկնությունը, հետևաբար, նույնպես անթույլատրելի է։
Հունիսի 29-ի երեկոյան կհասկանանք, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան գնահատում իրենց հնարավորությունները և արդյո՞ք պատրաստ են արձագանքել Բերձորը հիմա պահելու մեր դիմադրությանը։
Կհասկանանք նաև ռուսական կողմի իրական դիրքորոշումը՝ հակված են հուլիսին դուրս գալ Բերձորի՞ց, թե՞ ոչ։
Բերձորը, Աղավնոն ու Սուսը պիտի մնան մեր հսկողության տակ մինչև նոր ճանապարհի կառուցումը և ենթակառուցվածքների (գազ, էլ․, ինտերնետ, հեռախոս) տեղափոխումը։ Դա ամիսներ է տևելու, որից հետո նոր կսկսենք բանակցությունը՝ ըստ տվյալ ժամանակի աշխարհաքաղաքական վիճակի՝ տա՞լ, թե՞ չտալ Լաչինը»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան