Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Թուրք հասարակությունն է թելադրում էրդողաններին խոսել նոր տարածքներ գրավելուց»․ Վահագն Ավագյան

318
Չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ., 01:24
«Թուրք հասարակությունն է թելադրում էրդողաններին խոսել նոր տարածքներ գրավելուց»․ Վահագն Ավագյան

ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանը գրել է. «Պատճառները շատ են, իրար փոխլրացնող, մեծ ու փոքր։
Այս պահին ամենամեծ պատճառը թուրք հասարակության արմատական հակահայությունն ու հակահունությունն է և թուրքիայում սպասվող ընտրությունները։ Թուրք հասարակությունն է թելադրում էրդողաններին խոսել նոր տարածքներ գրավելուց։ Ինչքան էլ հայությունը բարձրացնի և իր գլխին դնի լտպ֊ին ու նիկոլին, ինչքան էլ վերջիններս խոսեն զիջումներից, ինչքան էլ վերջիններս զիջեն, թուրքական իշխանությունները խաղաղության չեն գնալու, դա կնշանակի ինքնակամ հանձնել իշխանությունը այլ ուժերի, ինչը նրանք երբեք չեն անի։
Հույներն ԱՄՆ-ի աջակցությամբ դիմադրելու են և պատասխան հարվածներ են հասցնելու։ Վստահ եմ, սա գիտակցում են Թուրքիայի իշխանությունները։ «Ինքնահաստատվելու» և վերընտրվելու միակ դաշտը Սիրիան ու Հայաստանն են։ Սիրիայի նկատմամբ թուրք ժողովուրդն առանձնապես ատելություն չունի և թուրքերը մի քանի անգամ վերջին տարիներին հարձակվել և հողեր են գրավել, թույլ կլինի, շատ ձայն չի բերի։
Մնում ենք մենք, «մեր» խաղաղության դարաշրջանով, որը Էրդողանը մեկ տարով պետք է գրողի ծոցը ուղարկի։
Դա է պատճառը, որ կիկոլը թեպետ ամեն ինչ զիջում է, խոսում է ամեն գնով խաղաղության դարաշրջան բացելուց, այնուամենայնիվ իրեն արդարացնելու համար հայտարարում է, որ երաշխիքներ չկան, որ նոր պատերազմ չի լինի, որին ինքը որևէ կերպ չի պատրաստվում։
Սա է, փաստ է, որ լևոնականությունը հայ ժողովրդին հերթական աղետի շեմին կանգնեցրեց, փաստ է նաև, որ հայ հասարակության մեծ մասը ոչ մի բան այդպես էլ չի հասկանալու և եթե թուրքերը պահանջում են նոր տարածքներ, հայերը պատրաստ են տալու այդ նոր տարածքները, հիմար կկվի նման»:

Աղբյուրը`   Վահագն Ավագյան