Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

««Հայրենասերներն» ի՞նչ ռեսուրսներով են հակադրվելու նոյեմբերի 9-ի հայտարարությանը»․ Սուրենյանց

703
Երեքշաբթի, 28 հունիսի, 2022 թ., 11:36
««Հայրենասերներն» ի՞նչ ռեսուրսներով են հակադրվելու նոյեմբերի 9-ի հայտարարությանը»․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ Լաչինի միջանցքում նոր երթուղու բացումից հետո, Բերձորն ու Աղավնոն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Վստահ եմ՝ այսօր այս հայտարարության դեմ «հայրենասիրական» պոռթկում է տեղի ունենալու ու կանխավ «հայրենասերներին» հարցնում եմ՝ ի՞նչ ռեսուրսներով են հակադրվելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ի՞նչ ռեսուրսներով են պահելու Բերձորն ու Աղավնոն կամ ինչպե՞ս են պահելու՝ առանց casus belli-ի հասցնելու։ Հայրենասիրական «լոլոներ» չպատմեք, ակնկալում եմ կոնկրետ, իրատեական պատասխաններ»։