Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել հույն դիվանագետների
![]() Ռուսաստանում Հունաստանի դեսպանատան 8 դիվանագիտական աշխատակիցներ պերսոնա նոն գրատա են հայտարարվել, նրանք պետք է ութ օրվա ընթացքում լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը։ Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 27-ին, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ Ռուսաստանում Հունաստանի դեսպան Եկատերինա Նասիկան կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Նրան խիստ բողոք են ներկայացրել այն քաղաքականության կապակցությամբ, որը ՌԴ նախարարությունում որակել են՝ որպես «հունական իշխանությունների առճակատման կուրս Ռուսաստանի նկատմամբ»։ Խոսքը «Կիևի ռեժիմին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման և Հունաստանում ռուս դիվանագետներին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին է», ասվում է հայտարարության մեջ։ Մոսկվան նաև այլ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանում Հունաստանի ներկայացուցչությունների աշխատանքի հետ կապված։ Գործողության էությունը չի նշվում։ Հունաստանը չի դադարեցնի ռուսաստանցիներին վիզաների տրամադրումը: Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) կայքում հունիսի 25-ին հաղորդվել է, որ Հունաստանի վիզաների կենտրոնները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով։ Փաստաթղթերի ընդունման կասեցում չի լինելու, ինչի մասին հաղորդվել էր մեկ օր առաջ, նշել է ATOR-ը։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06
