Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Այսօր հանդիպում էր նախատեսված, բայց Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել»․ Փաշինյան

523
Երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ., 20:36
«Այսօր հանդիպում էր նախատեսված, բայց Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել»․ Փաշինյան

«Շատ տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որտեղ փորձ է արվում ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները և հետագա ընթացքը»,- առցանց ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե երբ կմեկնարկեն հայ-ադրբեջանական բանակցությունները, և երբ պատրաստ կլինի խաղաղության բուն պայմանագիրը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ ԱԳՆ-ից առաջարկ է գնացել Ադրբեջանի ԱԳՆ, որպեսզի տեղի ունենա ԱԳ նախարարների հանդիպում և փորձեն պայմանավորվածություն ձեռք բերել հետագա քայլերի վերաբերյալ․․․։ Ի միջի այլոց, այսօր հանդիպում էր նախատեսված, բայց Ադրբեջանը հրաժարվել է այդ հանդիպմանը մասնակցելուց, որը պետք է տեղի ունենար Բրյուսելում։ Ադրբեջանը մինչև այս պահը, մինչև ասուլիսի մեկնարկը չի արձագանքել ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու առաջարկին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս պահին, բացի հրապարակված փաստաթղթից, որևէ այլ փաստաթուղթ հայ-ադրբեջանական խոսակցության սեղանին չկա։