Դեֆոլտը ցույց տվեց պատժամիջոցների ազդեցությունը ռուսական տնտեսության վրա. ԱՄՆ
![]() Դեֆոլտը ցույց տվեց, թե պատժամիջոցներն ինչ չափով են ազդել Ռուսաստանի տնտեսության վրա, ասել է ԱՄՆ դաշնային կառավարության պաշտոնյան։ Reuters-ը հայտնում է, որ բարձրաստիճան պաշտոնյան այս մասին ասել է լրագրողներին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ Սպիտակ տունը հրապարակել է տեղեկատվական թերթիկ, որտեղ մանրամասն ներկայացված են G7-ի հնարավոր գործողություններն Ուկրաինային աջակցելու և Մոսկվայի նավթային եկամուտների հետագա սահմանափակման համար։ Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ հունիսի 27-ի գիշերը Ռուսաստանը 1918 թվականից ի վեր առաջին անգամ դեֆոլտ է թույլ տվել արտարժութային սուվերեն պարտքի դիմաց: «Ռուսաստանի դեֆոլտի այսօրվա լուրերը, որոնք առաջինն են վերջին մեկ դարում, ցույց են տալիս, թե որքան ուժեղ են եղել Միացյալ Նահանգների ձեռնարկած միջոցները՝ իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին, և ինչ լուրջ ազդեցություն են դրանք ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա»,- ասել է պաշտոնյան Գերմանիայում Մեծ յոթնյակի շրջանակում կայացած ճեպազրույցում։ Ավելի վաղ որոշ պարտատոմսերի սեփականատերեր հայտնել էին, որ երկուշաբթի օրը ժամկետանց արժեկտրոններ չեն ստացել, երբ վճարման վերջնաժամկետը լրացել է նախորդ օրը: Կրեմլը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը դեֆոլտի պատճառ չունի, սակայն պատժամիջոցների պատճառով չի կարող գումար ուղարկել պարտատոմսերի սեփականատերերին։ Մոսկվան մեղադրել է Արևմուտքին արհեստական դեֆոլտի մեջ ներքաշելու փորձի մեջ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
