Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Զելենսկին «Մեծ յոթնյակի» առաջնորդներին կոչ է արել ամեն ինչ անել՝ պատերազմը մինչև տարեվերջ դադարեցնելու համար

1106
Երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ., 16:12
Զելենսկին «Մեծ յոթնյակի» առաջնորդներին կոչ է արել ամեն ինչ անել՝ պատերազմը մինչև տարեվերջ դադարեցնելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել Բավարիայի Ալպերում գտնվող Schloss Elmau ամրոցում առավոտյան նիստի ժամանակ: Նա G7-ի գագաթնաժողովին մասնակից երկրների առաջնորդներին կոչ է արել անել հնարավոր ամեն ինչ՝ ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա մինչև տարեվերջ դադարեցնելու համար։ Այս մասին հայտնում է Le Monde-ը:

«Պատերազմը կարող է ավելի սրվել»,- ասել է նա: Զելենսկին նաև կոչ է արել խստացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները: