Ազատ է արձակվել Վարդան Ղուկասյանի որդին
![]() Վանաձորի քրեակատարողական հիմնարկից երեկ ազատ է արձակվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, հայտնում է «Առավոտ»-ը: Նա ամբողջությամբ կրել է դատարանի վճռով սահմանված 7-ամսյա պատիժը։ Իսկ այսօր արդեն Սպարտակ Ղուկասյանը մասնակցել է հանգուցյալ հորեղբոր աղջկա հարսանիքին։ Համացանցում հայտնվել են նրա մասնակցությամբ որոշ հարսանեկան լուսանկարներ։ Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը ազատազրկման էր դատապարտվել ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով։ Ըստ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության, Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2021 թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։ |
«Ուզում եք բացատրեք, որ սա խլապուշկի պայթյունի հետևա՞նք է»․ Ալեքսանդր Սիրունյան
2414:42«Այդ ահազանգերի կազմակերպիչները լավ չեն ուսումնասիրել հայոց պատմությունը». Լևոն Բարսեղյան
3314:24«Սա Ռազմիկն է, որը հաջողացրեց պատգամավորի մանդատով տոնավաճառ ստանալ». Վարդ Սիմոնյան
4014:12«Հույսը, ցավոք, գնալով մարում է». ԱԻ փոխնախարար
5013:42«Առանձնացվում են բետոնե ծանր կոնստրուկցիաները և տեղափոխվում». ԱԻ փոխնախարար (տեսանյութ)
5013:30«Ճգնաժամային հաղորդակցությունը խուճապը կանխող երեք հիմնասյուն ունի»․ Նիկոլայ Գրիգորյան
7512:36