Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«1 ամիսը լրացավ, բայց արբանյակից արված որևէ լուսանկար չի հրապարակվել». Վրթանեսյան

193
Կիրակի, 26 հունիսի, 2022 թ., 23:36
«1 ամիսը լրացավ, բայց արբանյակից արված որևէ լուսանկար չի հրապարակվել». Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի գրառումը. «Կներեք, որ կիրակնօրյա կարևոր գործերից կտրում եմ, ուղղակի հիշեցնեմ, որ այսօր լրացավ 1 ամիսը, ինչ Նիկոլի գովազդած «հայկական» արբանյակը տիեզերքում է, բայց այդ արբանյակից արված որևէ լուսանկար դեռևս չի հրապարակվել։
Չգիտես ինչու, որևէ պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչու դեռ չկան լուսանկարները, պաշտոնական տեղեկություն չկա նաև, թե ձեր և իմ հարկերից ինչքան գումար են տվել այդ արբանյակը սարքելու և այն տիեզերք ուղարկելու համար։
Շնորհակալություն ուշադրության համար։
Հ.Գ. И, чтоб два раза не вставать... 4 ամիս ու 2 օր է՝ ՀՀ զինված ուժերը չունեն գլխավոր հրամանատար, է՛լ ավելի երկար՝ հետախուզության պետ։ 19 ամսից ավել է՝ անհայտ է, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամից պատերազմի ժամանակ հավաքած գումարներից քանի միլիոն դոլար է ուղղվել կառավարության ոչ նպատակային ծախսերը հոգալուն»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան