Ռուսաստանը տանուլ է տվել իր ռազմավարական նպատակներն Ուկրաինայում. Բլինքեն
![]() Ռուսաստանը տանուլ է տվել իր ռազմավարական նպատակներն Ուկրաինայի դեմ պատերազմում, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում է Washington Post-ը։ «Երբ խոսքը գնում է ռազմավարական նպատակների մասին, Ռուսաստանն արդեն ձախողվել է։ Մոսկվայի ռազմավարական նպատակն էր՝ վերջ տալ Ուկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, այն ջնջել քարտեզից և ներառել Ռուսաստանի կազմում։ Չհաջողվեց»,- ասել է Բլինքենը: Նա խոստովանել է, որ Ուկրաինայի արևելքում «մարտավարական, կատաղի մարտ» է ընթանում՝ հավելելով, որ ինքնիշխան, անկախ Ուկրաինան կշարունակի գոյություն ունենալ: «Մենք պատրաստվում ենք գնալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ դաշինքը ցույց կտա ավելի միասնություն, ավելի շատ ուժ։ Մենք կշարունակենք միասին աշխատել, որպեսզի ուկրաինացիներն ունենան այն, ինչ անհրաժեշտ է ռուսական ագրեսիան հետ մղելու համար»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
