Ռուսաստանը դեֆոլտից մի քանի ժամ է պակաս. #Bloomberg
![]() Կիրակի լույս երկուշաբթի գիշերը լրանում է պետական պարտատոմսերի մոտ 100 միլիոն դոլարի ժամկետանց վճարումների արտոնյալ ժամկետը, գրում է Bloomberg-ը։ ՌԴ իշխանությունները պաշտոնապես դեֆոլտ չեն հայտարարի, սակայն «պարտավորությունների չկատարման փաստը» կարձանագրվի, եթե ներդրողները չստանան իրենց գումարները։ Սա կլինի երկրի առաջին դեֆոլտն արտաքին պարտքի գծով 1918 թվականից ի վեր, նշում է գործակալությունը։ Հիշեցնենք, որ ապրիլին Միացյալ Նահանգներն արգելել էր Ռուսաստանին սպասարկել արտաքին պարտքը՝ առանց լիցենզիայի երկարաձգման, որը թույլ էր տալիս ռուսական սուվերեն պարտատոմսերի սեփականատերերին վճարումներ ստանալ։ Այս լիցենզիայի ժամկետը լրացել է մայիսի 25-ին: Լոնդոնի Citibank-ն այն ժամանակ հրաժարվեց կատարել վճարային գործակալության գործառույթները ռուսական դոլարի թողարկումների համար, և Ֆինանսների նախարարությունը այդ գործառույթները փոխանցեց Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիային: |

ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
302Երեկ, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
95Երեկ, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
15208.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
17708.09.2026, 17:06
«Ստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան դեպի Ինդոնեզիա մեր արտահանման ծավալը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9508.09.2026, 14:00
«Նավթի գները կտրուկ կնվազեն, երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում»․ Թրամփ
48208.09.2026, 09:07
