Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Վարչապետի ասուլիսները դարձել են տաղտկալի մենախոսություններ». Գ. Թոսունյան

248
Կիրակի, 26 հունիսի, 2022 թ., 14:18
«Վարչապետի ասուլիսները դարձել են տաղտկալի մենախոսություններ». Գ. Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2020-ի պատերազմից հետո ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրի ղեկավարը գեթ մեկ անգամ տետատետ ասուլիս չի կազմակերպել՝ ուղիղ լսելով ու պատասխանելով լրագրողների հարցերին, ինչու չէ նաև արձագանքելու հնարավորություն տալով նրանց։ Վարչապետի ասուլիսները դարձել են տաղտկալի մենախոսություններ։ «Քաղաքացու հետ զրույց»-ն էլ վերջին անգամ եղել է 2020-ի նոյեմբերի 11-ին, երբ էմոցիոնալ անհավասարակշիռ վիճակում նա սպառնում էր օլիգարխներից բռնագանձել թալանը (ինչը ևս չեղավ): Հիմա չկա քովիդ ու կրկին ասուլիսը կազմակերպվում է առցանց»:

Աղբյուրը`   Գևորգ Թոսունյան