«Զբոսաշրջիկները զարմանում են Դիլիջանում տիրող անտերությունից». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը գրառում է կատարել՝ կցելով լուսանկարներ. «Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ քաղաքի Ուսանողական փողոցում կատարվում է վերանորոգում, գրունտային հողի հարթեցում ու խճապատում։ Զբոսաշրջային Դիլիջանի բնակիչները դժգոհում են քաղաքի տարբեր փողոցների անբարեկարգ վիճակից, ճանապարհների մեծ փոսերից, քաղաքի կենտրոնում, գերեզմանատներում թափառող կովերից, անտեր, ագրեսիվ շներից, քաղաքի փողոցներում լցված աղբից։ Տուրիստական սեզոնն է, շատ զբոսաշրջիկներ այդ թվում՝ արտերկրից ժամանածներ, զարմանում են Դիլիջանում տիրող անտերությունից։ Դիլիջանցիները բողոքում են, որ քաղաքի խնդիրները լուծելու համար դիմում են համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության անդամ Դավիթ Սարգսյանին, վերջինիս պատասխանն է՝ բարեգործներ ենք որոնում, որ այդ խնդիրները լուծենք։ Իսկ ինչի՞ն է ծառայում համայնքի մեծ բյուջեն։ Դիլիջանցիները հայտնում են, որ 2021թվականի փետրվարի 26-ից Դիլիջան խոշոր համայնքը ղեկավարող Դավիթ Սարգսյանի ընտանիքը անցած մեկ տարի և 4 ամսում ավելացրել է իր ունեցվածքը և բիզնեսները»: ![]() ![]() Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
Սեյրան Օհանյանը՝ Սեյրան Սարոյանի մասին
164Երեկ, 19:18Աղավնոյից անձնական գույքը տարհանելու համար պետությունը մեկ ընտանիքի հաշվով տրամադրում է 250 հազար դրամ (տեսանյութ)
176Երեկ, 19:00«Ինչ որ մեզ ասվել է, պիտի անենք»․ Աղավնո համայնքի ղեկավար (տեսանյութ)
189Երեկ, 18:12«Այս հանդիպման արդյունքում Սերժը հասկացավ, որ եթե չմասնակցի, Փաշինյան-Քոչարյան զույգն ամեն ինչ սահուն կտանի գծված ռելսերով»․ Ա․ Դանիելյան
206Երեկ, 17:36«Մանկամտություն է հույս դնել այն իշխանության վրա»․ Սենոր Հասրաթյան
197Երեկ, 17:12«Նոր քրօրն ունի բազմաթիվ «անտեսանելի որոգայթներ»». Ռուբեն Մելիքյան (լուսանկար)
204Երեկ, 16:48