Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Վայելեք, հետո թուրքը ձեզ ու ձեր ապագան է վայելելու». Նաիրի Հոխիկյան

286
Շաբաթ, 25 հունիսի, 2022 թ., 14:02
«Վայելեք, հետո թուրքը ձեզ ու ձեր ապագան է վայելելու». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Սիրելի հայեր, հպարտանում եմ ձեզանով, դուք խելակորույս վազեք Զազի, Led Zeppelin Symphonic-ի, 50 cent-ի համերգները վայելելու, ձեզ պե՞տք են Արցախը, Սյունիքը կամ մեր երկրի սահմանային անվտանգությունն ընդհանրապես։
Ձեզ համար 50 cent-ի չափ անգամ մեկ դոլար չարժի Բերձորը։ Թուրքի հող է, տանք, պրծնենք․․․ 9-10 ամիս կոկորդ եմ պատռում, որ Բերձորը պահելու խնդիր ունենք, պետք է այսօրվանից քայլեր անել, ինձ մեղադրում էին խուճապ տարածելու համար, հիմա էլ ասում եմ՝ հուլիսը սարերի հետևում չէ, Բերձորն ու Աղավնոն հանձնում են, ոչ մեկը չի ուզում իր փափուկ աթոռից վեր կենա, իրեն մի քիչ նեղություն տա, ավելի լավ է ֆեյսբուքյան հայրենասիրություն խաղալ, ներկա գրվել ու վայելել համաշխարհային աստղերի համերգները․․․
Վայելեք․․․․ հետո թուրքը ձեզ ու ձեր ապագան է վայելելու․․․

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան