Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Խնդրում եմ վարչապետին՝ բացահայտել մեղավորներին, ու որ նրանք չապրեն Ապարանում». սպանվածի եղբայր

228
Շաբաթ, 25 հունիսի, 2022 թ., 13:06
«Խնդրում եմ վարչապետին՝ բացահայտել մեղավորներին, ու որ նրանք չապրեն Ապարանում». սպանվածի եղբայր

«Ամեն ինչ սկսվել է սիգնալից. իջել են ու սկսել են իրար չհասկանալ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ապարանում կրակոցներից սպանված Հմայակ Միքայելյանի եղբայրը։ Նա պատմեց, որ միջադեպը սկսվել է երեք երևանաբնակ ապարանցու ու Կարպոյի միջև, ով ոստիկանության աշխատակից է:

Մանրամասնելով տեղի ունեցածը նա ասաց. «Ամենասկզբից միջադեպը եղել է «Ինֆինիտի»–ի վարորդի հետ, որը նույն Կարպոն է։ Ապա միջադեպը շարունակվել է Ապարան-Քուչակ հատվածում։ Երևանից եկածներից մեկը 2 անգամ օդ է կրակել։ Իրեն ասել են, որ պահի զենքը ու գնան այնտեղից։ Հաջորդ օրը գնացել են Էդգար Փարվանյանի հորեղբոր տղայի՝ Ռոմանի մոտ, իբրև թե նրա միջոցով հարցեր պարզելու, Ռոմանն էլ սկսել է կապվել դեպքի մասնակիցների հետ։ Ռոմանն է կանչել միջադեպի մասնակիցներին Նիգավան»:

«Ռոմանը դեռ ձերբակալված չէ, այսքան մարդ դրա համար է հավաքվել, որ Ռոմանի տնեցիները հավաքեն իրենց իրերը ու հասկանան, որ Ապարանում իրենք տուն չունեն»,- ասաց սպանվածի եղբայրը։

Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վերջինը ասաց. «Խնդրում եմ վարչապետին՝ հրաման տա, որ այս դեպքով լուրջ քննություն տարվի և իմանանք ովքեր են մեղավորները: Մենք ուզում ենք, որ բացահայտվեն մեղավորները ու որ նրանք չապրեն Ապարանում»,- ասաց միջադեպին զոհ դարձած Հմայակ Միքայելյանի եղբայրը։